Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for January 11, 2011

ReBranding or NoReBranding? Starbucks!!!

Ուղիղ 40 տարի առաջ Սիեթլ քաղաքում երեք “Կոֆեման” էնտուզիաստ ընկերներ` անգլերենի դասատու Ջերրի Բոլդուինը, պատմության դասատու Զև Սիեգալը և գրող Գորդոն Բուքերը հիմնադրեցին “Սթարբաքս” սուրճի առաջին խանութ սրճարանը, որտեղ սկսեցին վաճառել հատիկավոր սուրճ: Նախնական կապիտալը կազմում էր այն ժամանակների համար համեմատաբար փոքր գումար` յուրաքանչյուրը ներդրեց 1350 դոլար և պարտքով վերցրեցին ևս 5000-ը:  Սրճարանը անվանվեց “Starbucks”   Հերման Մեյլվիլի ամենահայտնի վեպի` Մոբի Դիկ-ի հայտնի հերոսի անվան հիման վրա, ով բավականին հաճախ սուրճ էր ըմպում:

Լոգոն էլ ընտրվեց երկպոչանի ջրահարսի պատկերը, որը խորհրդանշում էր, որ սուրճի հատիկները բերված են շատ հեռվից: Չնայած որ 40 ամյակը հոբելյանական չի համարվում, այնուամենայնիվ ժամանակին համընթաց քայլելով Սթարբակսի ղեկավարությունը փորձեց լինել ինտերակտիվ և սիրելի սուրճի բոլոր “թեր և դեմ” կողմերը բացահայտել կայքի միջոցով:

http://www.starbucks.com/preview հնարավոր է հայացք ուղղել Սթարբակսի ապագայի, միջոցառումների, մենյուի և ինչու չէ,  նաև լոգոյի նորացված տարբերակի վրա: Ի դեպ լոգոն 2011 թվականի տարբերակով արդեն հրապարակվում է օնլայն  ռեսուրսներում, բայց Սթարբակսում  չեն շտապում կատարել ռեբրենդինգ, խուսափելու համար միայն Ամերիկային յուրահատուկ ռեբրենդինգային սխալներից, ինչը կատարվեց GAP-ի հետ անցյալ տարի Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին:

(more…)

Advertisements

New Guerillia for “Kit-Kat”

Ուղղակի հիանալի գաղափար է նորագույն արվեստների թանգարանում ցուցադրել “Kit-Kat” էքսպոնատը`

Ստեղծագործական խումբ  UbachsWisbrun/JWT :