Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for November 8, 2010

Բոլոր լավ “Վիրուսները” մի հոլովակում:)

Բրիտանական  Hadouken երաժշտական կոլեկտիվը իր նոր երգի հոլովակ նկարահանելու համար չի ծախսել պրակտիկորեն ոչ մի սենթ ու այսքանով հանդերձ արդեն մեկ շաբաթվա մեջ հավակնում է դառնալ youtube-ում ամենադիտվող երաժշտական քլիփը: Գաղտնիքը կայանում է նրանում, որ խմբի նոր սինգլի տակ մոնտաժվել է youtube-ի ամենադիտված վիրուսային գովազդային, մարզական, քաղաքական և ուղղակի շատ դիտումներ հավաքած հոլովակներից ամենադիտարժան հատվածները: Հետաքրքիր հավաքածու է ստացվել, սակայն պարոնայք քլիփմեյքերներ, հանկարծ չսկսեք գողանալ ուրիշների գաղափարները` ռեյթինգի համար:)

Advertisements

Doritos-Գովազդ, որը հնարավոր է շրջել 360 աստիճան

Doritos բրենդը իր նոր խելահեղ նախագիծն է թողարկել, որին ներգրավվել են հայտնի աստղեր, օրինալ Ռիհանան: Սա բոլորովին նոր 3D պլատֆորմ է, որի միջոցով Աստղը կարող է վիրտուալ կերպով շփվել իր երկրպագուների հետ:  Կայքը հասանելի է արդեն մեկ շաբաթից ավել ու հասցրել է ունենալ միլիոնից ավել այցելու:)  Հոլովակները հասանելի են  նաև  Doritos-ի պաշտոնական YouTube Channel-ում:

Շատ հետաքրքիր ու դինամիկ նախագիծ է ստացվել:)