Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for October 15, 2010

Inetl!!! RE:Cannonnbells!!!Bass Jump!!!

Intel-ի թեման շարունակվում է:) Անցյալ տարվա Ինտելի ֆիննական մասնաճյուղի աշխատակիցների խելահեղ արարքից հետո Ինտելի Ռունինական մասնաճյուղի աշխատակիցները որոշեցին “Խփել” ֆինն գործընկերների գործին: Ռումինացի կամավորները կազմակերպեցին “Բաս թռիչք”, որպեսզի ստանան “Պաաաաաաաամ պամ պամ պամ պամ” ֆիրմային երաժշտությունը: Գնահատենք`

Advertisements

Again Inetl!!! Cannonnbells!!!

Երեկվա Intel-ի մասին փոսթից հետո ակամա տրամադրվում եմ շարունակել նույն թեմայով:)  Եթե նայել եք բոլոր հոլովակները, ապա նկատած կլինեք, որ Ինտել ընկերության ֆիրմային երգը` Պաաաամ պամ պամ պամ պամ-ը երգում են մարդիկ: Ու նույն թեման մտածել է տվել- իսկ ինչու չնվագել մարդկանցով?  Ֆինլյանդիայի Ինտելի աշխատակիցները նկարահանել են վիրուսային հոլովակ, որտեղ հինգ կամավորներ հսկայական թնդանոթներից արձակվելով գլխով հարվածելով մեեեեծ խողովակներին նվագում են Պաաաամ պամ պամ պամ պամ-ը:

Հոլովակի նկարահանման մասին մանրամասներ և կամավորների մասին ինֆորմացիա տեղադրվէլ է Intel-ի կայքում, ու ցանկացած մարդ կարող է նունիսկ արձագանք թողել: Կթողեք չէ արձագանք այնտեղ?:)