Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Հարսանեկան մուտք, որն արդեն տեսել են 56 ՄԻԼԻՈՆ մարդ

Մոտ մեկ տարի առաջ համացանցում հայտնված Հարսանեկան մուտքի հոլովակը, որը տևում է  5 րոպեից ավել, ֆենոմենալ դիտումների քանակ է ունեց այս ողջ ընթացքում`  56 000 000 անգամ: Դիտենք, հետո շարունակենք.

Սա Ջիլլ ու Կեյվին անունով ամերիկացի երիտասարդների ադաթավոր հարսանիքի Հարսանեկան մուտքն է եկեղեցի:

Նախ ադաթների մասին: Ամերիկյան բողոքական եկեղեցում, կարևոր արարողակարգ է համարվում Հարսի ու Փոսայի մուտքը եկեղեցի, ու հիմնականում սա էլ համարվում է Հարսանիքը, մեր հայկական պատկերացմամբ:  Youtube վիդեոպորտալում հայտնված հոլովակը առաջին հայացքից այնքան էլ հետաքրքրություն չի ներկայացնում  գովազդային թեմաներով, բացի նրանից, որ սկսում ես ակամա ժպտալ ու հիանալ Հարսի, Փոսայի ու մնացյալ հյուրերի “Գժությամբ”: Սայան  միգուցե սկսեք մեղադրել, որ Գովազդի Բլոգում տեղադրում եմ ուրիշի հարսանեկան “Կայֆերը”: Սակայն մեկ անգամ էլ նայեք խնդրեմ հոլովակը`

Տեսաք որ հոլովակի ընթացքում երկու անգամ էկրանին հայտնվում է այս պատուհանը, որտեղ որ ասվում է հանգանակության մասին: Նշված կայքը փորձեցի գտնել, և ….գտա: Ահա այն`

Պարզվում է, որ Ջիլլի ու Կեյվինի հարսանեկան մուտքը, ոչ այլ ինչ է քան “ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳՈՎԱԶԴ ԸՆԴԴԵՄ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ”:  Ու համապատասխանաբար կայքում կա հասցեն ու հետադարձ կապ, որով ցանկացողները կարող են գումար տրամադրել այն մարդկանց, ում ընտանիքում բռնության են ենթարկում:

Կարծում եմ, սոցիալական գովազդի այս նոր ‘Պարտիզան” տարբերակը բավականին երկար ժամանակ դեռ կմնա youtube-ի թոփերի մեջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s