Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

The Legend of Axtamar!!! Brand ARARAT

Եթե հիշում եք, անցյալ տարվանից Երևանի փողոցներում հայտնվել էին Ախթամար կոնկյակի մասին պատմող ֆիլմի պաստառներ` Ջիգարխանյանի գլխովոր դերակատարմամբ:

Նույնիսկ ֆիլմի պաշտոնական պրեզենտացիան…

 … անցկացվեց “Մեցցո” ռեստորանում Ջիվան Գասպարյանի դուդուկի  կենդանի նվագակցությամբ:

Սակայն ուզում եմ խոսել ոչ թե նրա մասին թե ինչպես է ֆիլմը ստեղծվել կամ ովքեր են նկարահանվել ֆիլմում, այլ ուզում եմ ներկայացնել մի հետաքրքիր բացահայտում, որն արել եմ բոլորովին վերջերս: Պարզ էր որ ֆիլմը ուներ Պրոմո բնույթ ու հենց նկարահանվել էր “Ախթամար” կոնյակի ու “Արարատ” բրենդի առաջխաղացման կոմունիկացիաները ուժեղացնելու նպատակով հատկապես Եվրոպական ու ԱՊՀ երկրներում:

Սակայն որ առաջխաղացումը իրականացրել էր Հոլանդական  “Amsterdam Worldwide” գործակալությունը ինձ համար բացահայտում էր:  Հենց գրագետ իրականացված արշավի ու կոմունիկացիոն ուղիների 100% -անոց օգտագործումն ու առաջխաղացման հաջողությունը առիթ եղավ, որ 1996 թվին հիմնադրված EACA Euro Effies մրցանակաբաշխության ժամանակ ARARAT  բրենդի կոմունիկացոն նախագիծը գրավի պատվավոր երկրորդ տեղը: Ներկայացնեմ Բրենդի առաջխաղացման վիդեո Case-Study-ն:

Ի դեպ նման բարձր մրցանակի ԱՊՀ երկրների ոչ մի բրենդ երբևիցե չի արժանացել: Ֆիլմը այս տարվա սկզբից արդեն հասանելի է վիրտուալ  կինոթատրոնում: Իսկ ովքեր հավես չեն անում այլ կայքեր մտնել, կարող եք ֆիլմը ըմբոշխնել հենց հիմա.

Ֆիլմի ռեժիսյորներն են երիտասարդ Պոլ  և Լյուդվիգ Շամմասյան եղբայրները, ովքեր չնայած երիտասարդ տարիքին հասցրել են բավականաչափ տիտղոսներ վաստակել կինոինդուստրիայի ասպարեզում: Գլխավոր դերերում են Արմեն Ջիգարխանյանը, Գրիգորի Դոբրիգինը և Ռավշանա  Կուրկովան:

One response

  1. Reblogged this on adindex.

    December 19, 2013 at 1:02 pm

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s