Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for September 13, 2010

Depeche Mode-Enjoy The Silence in Sony Ericksson’s ad

Երկու տարի առաջ  Saatchi & Saatchi գործակալության Ստոկհոլմյան բաժանմունքը նկարահանել էր գովազ, որը նույնպես սկանդալային եղավ ողջ փոսթ խորհրդային տարածքում: Դիտեք հոլովակը հետո կպարզաբանեմ, լավ?

Կարմիր շորերով տրանսվեստիտին տեսաք? Հենց նա էլ հիմնական աղմուկի պատճառն էր:) Նույնիսկ Մոսկվայում հոլովակը ադապտացրին առանց նրա, սակայն չեմ կարողանում գտնել հենց ռուսական տարբերակը: Այս ողջ ինֆորմացիան գտա  www.ibelieveinadv.com  բլոգում:  Դուրս շատ էր եկել այս գովազդը, նույնիսկ իմ պահպանողական դիրքորոշման դեպքում տոլերանտ եմ տրանսվեստիտի նկատմամբ:  Ամեն դեպքում Դեփոշ Մոդը մնում է իր բարձրության վրա 🙂

Advertisements

Gillette – Amazing Roger Federer Trickshot

Վիրուսային հոլովակների շարքում ըստ GoViral ընկերության առաջնային տեղ ունի US Open 2010-ից անմիջապես առաջ թողարկված Gillette-ի Ֆեդեռեռի մասնակցությամբ վիրուսային հոլովակը, որտեղ հանրահայտ թենիսիստը թենիսի գնդակով հարված է կատարում մարդու գլխի մետաղյա բանկային(հայերեն չգիտեմ ինչպես է թարգմանվում): Հոլովակը չնայած շատ նման է իրականի, սակայն անհավատալի սյուժեի պատճառով հենց առաջին շաբաթվա մեջ 1 միլիոն դիտում է հավաքել: Ուղղակի անհավատալի արագությամբ տարածվող վիրուս 🙂


Marilyn Monroe in guerilla action:)

Պորտուգալական Hambre Leo Burnett գործակալությունը անցել է դասական ֆիլմային էպիզոդների իր Պարտիզանական Գովազդում:  Մերլին Մոնրոյի հայտնի կերպարը օգտագործվել է FNAC տեսասկավառակների խանութի գովազդում, որը ներկայացրել էր Մերլին Մոնրոյի ֆիլմերի հավաքածուն: Լիսաբոնի Camões հրապարակում, օդափոխման խորշի  դիմաց դրվել էր DVD-ի գովազդային պաստառը, իսկ օդափոխման խորշից…….Գնահատեք ինքներդ պարտիզանական գովազդը:)