Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for September 12, 2010

Again AUDI Rulezzz!

Կրկին անգամ ուզում եմ ներկայացնել ավտոարտադրող AUDI ընկերության հոլովակներից մեկը, որը շատ կարճ կյանք է ունեցել, ու չնայած որ հեռացված է եղել youtube պորտալից, այնուամենայնիվ վերջին մի քանի օրվա մեջ կրկին սփոթը հայտնվել է համացանցում: Ավտոարտադրողը այն հեռացրել էր բարոյական նկատառումներից ելնելով, նույնիսկ սկզբնական շրջանում բացարձակապես ժխտում էր ֆիրմայի կապը գովազդը նկարահանողի հետ, սակայն ….ժուռնալիստական հետաքննությունը ջրի երես էր հանել ողջ ճշմարտությունը:  Բանը նրանում էր, որ գովազդում ցույց է տրվում թե ինչպես է մարդը փորձում ինքնասպան լինել ավտոմեքենայի խլացուցիչից դուրս եկող գազերով, սակայն չի ստացվում:))) Գնահատեք:)

Advertisements

Nissan! Գազանը վանդակում է :)

“Московская городская реклама” ԲԲԲ-ն Մոսկվայում անցյալ տարի անցկացրել էր հետաքրքիր ամբիենթ ակցիա: Անցյալ տարի Նոյեմբերի 7-ին, առավոտյան քնաթաթախ անցորդները  Հին Արբատի վրա տեսան հետաքրքիր տեսարան: NISSAN մեքենաները վանդակներում փակված, տեղադրված են եղել հենց փողոցի ամենաբանուկ մասում:))) Գնահատեք..

Գաղափարը կայանում էր նրանում, որ  Nissan Patrol և Nissan  Pathfinder մեքենաները հանդիսանալով հիրավի գիշատիչներ, որոնք օժտված են արագությամբ, հզորությամբ, անցունակությամբ ու այլ գիշատիչային հատկանիշներով, միայն վանդակում կգտնեն հանգստություն քաղաքային ջունգլիներում:)