Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Ժամագործների Համաշխարհային Դավադրություն

Օրերս գովազդային պաստառներ դիտելիս աչքովս ընկավ մի շատ հետաքրքիր փաստ` ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԲՈԼՈՐ ՊԱՍՏԱՌՆԵՐԻ ՄԵՋ, ՈՐՏԵՂ ԳՈՎԱԶԴՎՈՒՄ Է ՍԼԱՔՈՎ ԺԱՄԱՑՈՒՅՑ, ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ՊԱՏԿԵՐՎԱԾ Է ԺԱՄԸ   10:10   :  ԻՆՉՈՒ?

Ու սկսվեց պեղումները ինտերնետում…Պարզվում է, որ բացի ինձանից էլի մարդկանց հետաքրքրել է այդ թեման ու կան մի շարք բացատրություններ այս հետաքրքիր երևույթին, որին արդեն ավելի քան 100 տարի անդրադարձել են տարբեր հեղինակներ: Ներկայացնեմ այդ բացատրություններից մի քանիսը…

“Մարքեթինգային” տարբերակ

Մարքեթինգի մասնագետները և գովազդի հեգեբանները պնդում են, որ ենթագիտակցությունը շատ էական նշանակություն ունի գնումների ժամանակ, իսկ դրական էներգիա հաղորդելը գովազդի միջոցով համարվում է էնթագիտակցության վրա ազդեցություն: 10:10 ժամը ասոցիացվում է ժպիտի հետ, որը առանց գիտակցելու տպավորվում է մարդկանց ուղեղներում ու ակամա դրդում գնումների: Մի քիչ թույլ տարբերակ է, բայց այնուամենայնիվ հետաքրքիր ու կարևորը ճշմարտանման:)

“Պրակտիկ” տարբերակ

Ուշադրություն դարձրել եք, որ հնարավոր այլ տարբերակով սլաքները կծածկեին ժամացույցի թվատախտակի լոգոները, թանկարժեք քարերը կամ հնարավոր այլ զարդերը: Հենց այս պրակտիկության վրա էլ հիմնվում է սլաքների 10:10 ցույց տալու “Պրակտիկ” տարբերակը:

“Ճշգրտության” տարբերակ

Այս բացատրությունը հիմնվում է նրա վրա, որ ժամացույցը ասոցիացվում է ճշգրտության վրա, իսկ ճշգրտությունը ` սիմետրիկության, իսկ 10:10 արդեն սիմետրիկություն է ցույց տալիս:

“Արտադրական” տարբերակ

Կարծիք կա, որ ժամացույցները, երբ արտադրվում են գործարանում, սլաքները տեղադրվում են 10:10 ժամի վրա, իսկ գովազդներում հիմնականում օգտագործվում են նոր ժամացույցներ, ուստի այնտեղ` գովազդային պաստառների վրա միայն այդ ժամն է ցույց տալիս:

Այս տարբերակները զուտ լոգիկայով բացատրվող տարբերակներ են, թե ինչու են գովազդներում ժամացույցները ցույց տալիս 10:10: Սակայն կան նաև “այնկողմնային” ուժերով կամ “դավադրություններով” բացատրվող, միստիկական անհավատալի տարբերակներ: Ներկայացնեմ դրանցից ամենաարժանահիշատակները:)

“Ժամագործների Համաշխարհային Դավադրություն”  ` տարբերակ 1

Կարծիք կա, որ սա ինչ որ գաղտնի խմբավորման, սեկտայի կամ միավորման գաղտնագրված հաղորդագրություն է, որ ուղղակի մատնանշում է այն ժամանակը երբ պետք է լինի բեկումնայի երևույթը: Տարբերակը բավականին միստիկական է ու խոցելի, քանի որ ինչպես է պատահել, որ այդ “գաղտնի միության” բոլոր անդամները ժամագործներն են: Հետո անհասկանալի է հաղորդագրությունը և իմաստը:

“Ժամագործների Համաշխարհային Դավադրություն”  ` տարբերակ 2

Հիմնականում նույն գաղափարախոսության վրա է հիմնվում, սակայն կորդինալ տարբեր բացատրությամբ, կապված ժամերի հետ: Այսինքն “քանի դեռ ժամացույցները ցույց են տալիս 10:10, ապա մտածելու խնդիր չկան, բայց երբ ժամանակը գա, ապա գովազդային պաստառներիը ցույց կտան այլ ժամ, որը հենց կխորհրդանաշի “կարևոր” գործողության ժամանակը”:

“Պուտինյան” տարբերակ

Այս տարբերակը համեմատաբար վերջերս է դուրս եկել ջրի երես ու կապված է զուտ Ռուսաստանյան մասագրերում տպագրվող Ժամացույցների գովազդի հետ: Ըստ այս տարբերակի, 10:10 այն ժամ է, երբ Պուտինի շանը դուրս են հանում ման գալու ու կրկին անգամ այդ փաստը հավաստելու համար “իբր թե ՌԴ նախագահի հատուկ հրամանով, այն գովազդային պաստառները, որտեղ ցույց է տալիս այդ ժամը, ազատվում է հարկերի որոշակի քանակից, որը էլի տպագիր “շշուկներում” տարածվել է որպես Լոյալության Զեղչ անվամբ”: Հետաքրքիր տարբերակ էր այնպես չէ?

“Դեն Բրաունյան” տարբերակ

Դե իհարկե ժամանակաից միստիկ գրողը ուղղակի պարտավոր էր անդրադառնալ այս հարցին: Ու պատկերացրեք, որ ամենահետաքրքիր տարբերակը հենց նրանն է: Ըստ Դեն Բրաունի 10:10 սլաքների բացվածքը կազմում է ուղիղ 115 աստիճան,  իսկ 115 աստիճանում եռում է “Անտիֆրիզ”-ը, որը սովորական բառախաղի մեջոցով դառնում է “Անտի-Ֆրից”, ու դա հակաֆաշիստական գաղտնի միավորման գաղտի նշանն է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ օկուպացված եվրոպական երկրներում “Անտի-Ֆրից” անվամբ գաղտնի պարտիզանական բանակ էր գործում , որի  կազմում կաին շատ ժամագործներ, որոնք որ պայթուցիկների համար ժամացուցային պայթուցիչներ էին սարքում: Հենց այդ ժամանակներից էլ կա տվյալ կազմակերպությունը: Ու կրկին Դեն Բրաունը ստեղծագործում է, որ կգա ժամանակ, որ բոլոր ժամացույցները ցույց կտան 11:05, որը կխորհրդանշի “V” տառը` Victory, այսինքն լիակատար հաղթանակ ֆաշիզմի նկատմամբ:

Անկեղծ ասած հետաքրքիր թեմա է ու սրա շուրջ շատ հիպոթեզներ են առաջացել, սակայն կրկին անկեղծ լինելու համար նշեմ, որ շատ են նաև այն գովազդները, որտեղ ժամացույցի սլաքները ցույց չեն տալիս այս ժամը: Ինչևիցե մարդը փորձում է օրինաչափություն փնտրել նույնիսկ ամենաանօրինաչափ երևույթների մեջ, որպեսզի կառավարի ապագան, սակայն կարծում եմ ժամանակն անկառավարելի է:

Ահա 10:10 ցույց չտվող գովազդային պաստառներ:)

 

 

6 responses

  1. էս ինչ դատավարություն էր:
    ծավալուն ու հետաքրքիր:
    Դզեց չէի նկատել:
    Մերսի որ Աչքերներս Բացեցիր Արտ ջան: :Դ

    September 9, 2010 at 6:08 pm

    • Ռոբ, դավադրություն, ոչ թե դատավարություն:))))

      September 9, 2010 at 6:10 pm

      • չէ հենց ետ ա , որ քո վարկածներով լրիվ Դատավարություն էր:

        September 9, 2010 at 6:15 pm

  2. Լավ, որ մտքովդ անցելա, թող տենց լինի:))))

    September 9, 2010 at 6:20 pm

  3. Shushan

    Վայ, ես էլ չէի նկատել: Շատ հետաքրքիր էր: Բայց դե ես մտածում եմ, որ էտ 10:10-ը մեկը անկապ դրել ա, մյուսներն էլ օրինաչափություն են սարքել: Համոզված եմ,որ եթե լիներ 12:12, էլի պիտի պատճառներ փնտրեին, որովհետև մարդիկ միշտ բացատրություններ են ման գալիս ու ոչ մեկ չի ուզում հավատալ, որ կարող ա հենց այնպես ա էտ թվերը դրած: Չնայած, ես տենց էլ մտածում եմ😉

    September 10, 2010 at 11:25 am

    • Իրականում Շուշան ջան, էս դիրքում ամենալավնա երևում թվատախտակի էֆեկտները ու երևի հենց այդ էլ հիմնական պատճառն է:)Ուղղակի …ի~նչ իմանաս?…մինչև հաստատ չիմանաս:)

      September 10, 2010 at 4:39 pm

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s