Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for September 5, 2010

New viral compaign!!! A hunter shoots a bear!

Նախկինում ներկայացրել եմ Գովազդային արշավի օրինակ youtube վիդեոպորտալում, որի ամեն հոլովակ ինտերակտիվ կապով կապված է նախորդից, այսինքն ընթացքը որոշում է դիտողը:  Այս անգամ ուզում եմ ներկայացնել շատ հետաքրքիր մի աշխատանք, որի հեղինակն է ֆրանսաիական Buzzman գործակալությունը: Tipp-Ex բրենդի համար թողարկված հոլովակների շարքը առանձնանում է ոչ միայն նրանով, որ դիտողը ինքն է որոշում հետագա ընթացքը, այլ նրանով, որ youtube ինտերֆեյսում ինտեգրված պատուհանի միջոցով որսորդին ասում է թե ինչպես դաստիարակի արջին:) Հեղինակները խոստացել են 50-ից ավել հոլովակ: Նախնական հոլովակը անվանվում է “Որսորդը կրակում է արջի վրա” և հոլովակի վերջում տալիս է ընտրության հնարավորություն կրակի թե ոչ: Համապատասխան ընտրությունից հետո հաջորդ հոլովակում առաջարկվում է կրակել/shoot բառը փոխարինել այլ գործողությամբ, որն էլ կանի որսորդը արջի հետ:) Առայժմ հասանելի է դեռևս   Tipp-Ex, sings, dances with, plays with, sleeps, eats, cooks, talks with, loves, kisses, hugs, rides, bears, photos, drinks, beers, medicines, baths, movies, eats, fights, mounts, works, shoots, cleans, becomes, pulls, drugs, listens, watches tv, pisses, moonwalk, charm, jumps, play football, feeds, calls, provokes, teases, fucks, sucks, pisses, farts տարբերակները, սակայն Գովազդային արշավը դեռևս շարունակվում է:)

Advertisements