Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Heineken- Great Advertisement Strategy, Great Job!!!

Բոլորս հանդիպել ենք Heiniken գարեջիր գովազդները` մեկը մուսից լավը:) Միայն էն փաստը, որ Heiniken-ը ամեն տարածաշրջանում ունի իր կայքը, արդեն հիշարժան է: Օրինակ կորպորատիվ կայքը, կամ միջազգային կայքը, կամ անգլիական տարբերակը:   Բայց այսօր  ցանկանում եմ ներկայացնել մի գովազդային ակցիա, որը եզակի է եղել գովազդի պատմության մեջ:  :)))

Գովազդային ստրատեգիան  ողջ տարվա միջոցառումներով պլանավորել և իրականացրել է   JWT MILAN գործակալությունը: Նախ ուսումնասիրել են գարեջրի սիրահարների բազմությունը` սովորույթները և հնարավորությունները, որի հետևենքն է եղել….

….եզրակացությունը` “Տղամարդկանց համար համարյա սրբազան արարողություն է մի գավաթ գարեջրով ընկերների շրջապատում ֆուտբոլային հանդիպման դիտումը”: Իսկ դրան ինչն է խոչընդոտում?:))) Իհարկե տղամարդկանց գեղեցիկ կեսերը:  Եվ ահա Heineken-ը 2009 թվականի երկրորդ կեսին սկսում է գովազդային արշավ “Are You Still With Us?”/”Դու դեռևս մեզ հետ ես?” անվամբ: Թողարկվեց հեռուստասփոթեր, գործարկվեց կայքը, որտեղ ցանկացած գարեջրասեր տղամարդու համար կար խորհուրդներ թե ինչպես լինել ավելի խիստ իրենց կեսերի նկատմամբ, երբ խոսքը գնում է ” Տղեքով մի բակալ պիվա խմելով ֆուտբոլ” դիտելու մասին: Կայքում հնարավոր էր նաև օնլայն խաղեր խաղալ, կարդալ և “Ընդունել” իսկական տղամարդկանց ընկերության մանիֆեստը, ծանոթանալ կանոններին, որովհետև ինչպես գիտենք Heineken-ը իսկական տղամարդկային գարեջուր է:

Այս ենթատեքստում, որ կանայք “Իրական տղամարդկանց գարեջուր խմելիս”  իրական խոչընդոտ են և նրանց նկատմամբ պետք է շատ “խիստ” լինել թողարկվեց ավելի  քան 10 սփոթ, որոնք ակտիվորեն հեռարձակվեցին հեռուստատեսությամբ: Արշավը ստեղծեց լարված վիճակ և տղամարդ-կին հարաբերություններում Խցկվեց գարեջուր-ֆուտբոլ զույգը: Եվ պատասխանը երկար սպասեցնել չտվեց: Արդյունքում Ռեալ մադրիդ-Միլան խաղի դիտման նախապատրաստված ֆուտբոլասերների իրենց հարազատները, բարեկամները, զեկավարները կամ ընկերուհիները համոզեցին հենց խաղի օրը, խաղի ժամին իրենց ուղեկցությամբ ներկա գտնվել աշխարհահռչակ դասական երաժշտության կվարտետի համերգին, որը օնլայն ցուցադրվելու էր հեռուստատեսությամբ, լայնորեն լուսաբանվելու էր: Թե  հետո ինչ եղավ…..

Արդյունքում`

1 500 000 մարդ օնլայն դիտեց խաղարկման “զոհերին” ուղիղ եթերում,

10 000 000 մարդ հաջորդ օրվա լուրերով  իմացան  Heiniken-ի խելահեղ Fake միջոցառման մասին,

5 000 000 ունիկալ այցելություններ միջոցառման պաշտոնական կայք-էջ,

բլոգերների մի ամսվա խոսալու նյութ,

սոց ցանցերում ամենապոպուլյար թեմա:)))

Այնպես որ, եթե չներվայնացաք ու կարդացիք փոսթը մինչև վերջ, ապա հաստատուն ավելացրեցիք ստատիստիկան:)

One response

  1. Pingback: Again «Heiniken»! «Open Your World»! « Creative advertisement blog

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s