Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Archive for August 11, 2010

Viral Ads from HP!!!

HP ֆիրման նույնպես անմասն չի մնում ժամանակակից գովազդային տենդենցներից և հերթական անգամ թողարկել է նոր Վիրուսային հոլովակ Stop Motion ժանրում: Հոլովակի հեղինակները` երիտասարդ դիզայներներ Թոմ Վռիգլերսվոութը և Մեթ Ռոբինսոնը ավելի քան մեկ ամիս նկարահանել են հոլովակը:

(more…)

Advertisements

Pepsi vs. Cola!!! Viral Remake 2010!

Մոտ մեկ ամիս առաջ համացանցում հայտնվեց Պեպսիի նոր վիրուսային հոլովակը, որը հանդիսանում էր 1995 թվականին նկարված դասական դարձած հեռուստասփոթի թարմացված տարբերակը` այսպես ասած Ռեմեյքը:

Պեպսիի ու Կոլայի մշտական պատերազմի մասին գիտեն բոլորը, բայց ագրեսիվ գովազդային քաղաքականությամբ ավելի աչքի է ընկել Պեպսին, ու առավել հաճախ համարձակ հարձակումներ ունեցել Կոլայի վրա: 1995 թվականին եթերում հայտնված գովազդի սյուժեի հիմքում ընկած են երկու ֆիրմաների առաքիչների շփման ընդհանրությունները` երաժշտությունից մինչև PEPSI!!!:) Ու բանը հասնում է ծեծկռտուքի, երբ Պեպսիի առաքիչը հետ է պահանջում իր Պեպսին:) Հիմա դիտեք այդ TV Spot-ը.

Նոր վիրուսը հանդիսանում է նույն սյուժեով 2010 թվականին նկարված հոլովակ, որը հեռուստատեսությամբ  ՉԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ: Այդ դեպքում էլ կռիվը սկսվում է նրանից, որ Պեպսիի առաքիչը նկարում է Կոլայի առաքիչին New PEPSI MAX խմելիս ու միանգամից տեղադրում հոլովակը youtube:)

Ասեք որ լավնա:)


“Love Life Stop AIDS”

Այս անգամ հիացրեց Շվեցարացիների կրեատիվ մտքի թռիչքը: Love Life Stop Aids– հասարակական շարժումը, ուղղված ՁԻԱՀ-ի կանխարգելման ու հասարակական գիտակցության բարձրացման նպատակներին,  Euro RSCG Zurich գործակալությանը հանձնարարել էր հետաքրքիր նախաձեռնություն:  Պրոմո կայք, հետաքրքիր տեղեկություններ և պատահական կապերի խնդիրներ լուսաբանող չորս հոլովակ նախատեսված 18+  դիտման համար:

(more…)