Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Armenian Brandy-MARMARA!!! Creativ promotion!!!

Ինտերնետը փորփրելուց գտա մի շաաաաաաատ հետաքրքիր հոդված, թե ինչպես է “Մարմարա” Հայկական Կոնյակի գովազդային արշավ կազմակերպում “Վոսխոդ” գովազդային գործակալությունը Ուրալյան տարածաշրջանում: Նախ ստանդարտ լուծումների մասին…

Քանի որ “Մարմարա” Հայկական կոնյակը Ուրալյան տարածաշրջանում նոր էր շուկա մտել ու դիրքավորված էր որպես ոչ շատ թանկ կոնյակ, իսկ ժողովրդի մեջ կարծրատիպեր կաին,  որ կոնյակն ըմպում են առանձնահատուկ դեպքերում,  ուստի գովազդային գործակալության առաջ խնդիր էր դրված շուկա մտցնել ապրանքը որպես “նույնիսկ հանգստի ժամանակ խմվող կոնյակ”:  Միևնույն ժամանակ “Հանգիստը” բնորոշվելու էր որպես “Բարձրաշխարհիկ կամ  թեթև գլամուրային ուղղավածությամբ”:

“Վոսխոդ” Գործակալությունում շուկայի ուսումնասիրությունից պարզվեց, որ այդ բնորոշմամբ հանդիստ նախընտրում են հիմնականում օֆիսային աշխատակիցները, դրա համար Կոնյակի վրա դրվեցին կրեատիվ գրություններով “Չանհանգստացնել” ցուցանակներ:

Պատկերացնում եք, աշխատասենյակի դռան բռնակի վրա կախված լինի տվյալ ցուցանակներից որևէ մեկը ու դրսից մտնողը կիմանա, որ ներսում Կոնյակ են խմում:ՃՃՃ

Նաև գովազդային պոստեռներ, որոնք էլի ուղղված են աշխատանքի մեջ կամ առօրյա հոգսերի մեջ թաղված ժամանակ հաճելի ու օգտակար հանգստի կազմակերպում “Մարմարա” կոնյակի հետ…

Օֆիսի ճաղերից այն կողմ ծովն է, արևը, ավազն ու “Մարմարա”-ն: Կամ…

Այստեղ էլ խոհանոցից այն կողմ բնությունն է ու “Մարմարա”-ն:  Հիմա հասանք ամենագլխավորին: Գովազդային գործակալությունը նաև ստեղծեց ու գործարկեց խաղային կայքը` http://www.marmaragame.ru/ որտեղ օն-լայն կերպով ցանկացած մարդ կարող է մասնակցել կոնյակի արտադրման պրոցեսին սկսած խաղողի արտերի գնումից, վերջացրած կոնյակի իրացումով: Խաղը որոշ չափով հիշեցնում է ֆեյսբուքյան Ֆարմվիլ խաղը, որոշակի փոփոխություններով:

Խաղի վերջնական արդյունքում հաղթողներ են ճանաչվել նրանք, ովքեր հասել են առավելագույն level-ի, ու հաղթողներին տրվել են “Մարմարա” կոնյակներ: Տվյալ խաղային կայքի առաջխաղացման համար էլ նկարահնվել է մուլտիպլիկացիոն կինոնկար “Հայկական Մուլտերի” տրադիցիաներից ելնելով ու որոշ չափով նմանեցված է Ռոբերտ Սահակյանցի հայտնի մուլտերին:  Ակցիան դեռևս շարունակվում է, սակայն իմ հանդիպած առաջին դեպքն է պոստխորհրդային տարածքում, երբ գովազդի մեջ օգտագործված է ավանդական ու գերժամանակակից կրիչների ու տեխնոլոգիաների խառնուրդ:

Ամեն դեպքում Հալալա “Վոսխոդ” Գովազդային Գործակալությանը: Դուրս եկան…

Նյութը ըստ  ADME.RU :

7 responses

  1. Mzzzzzzcrec, Hargvec VOSXOD@ :)))

    April 12, 2010 at 12:04 pm

    • Arm jan, es hatuk qo hamar pexeci:)))))

      April 12, 2010 at 12:55 pm

  2. Действительно классно🙂
    дешево и сердито, как говорится😉
    Кстати, если бы это было в Армении, мы бы не увидели столь простых решений )))))

    April 12, 2010 at 2:54 pm

    • Հաստատ:))))

      April 13, 2010 at 6:27 am

      • ld

        April 20, 2010 at 12:26 pm

  3. Լավն էր)) մենակ թե առաջին պոստերը ճիշտ չեր սարքած կարծում եմ:

    Պատկերները նաև համային ասոցիացիաներ են ստեղծում: Առաջին պոստերում դա հաշվի չեր առնեված:

    Ինձ օրինակ տհաճորեն տաք կոնյակ հիշեցրեց:

    May 19, 2010 at 8:48 pm

    • Համաձայն եմ, բայց հիմնական գաղափարը կայանում էր նրանում, որ Ռուսական շուկայում Կոնյակը այն էլ Հայկական դեռևս սովետական ժամանակներում համարվել է Ընտրյալների խմիչք ու հիմա այս արշավով փորձել են ռուսական շուկայում կոտրել այս կարծրատիպը: Չեմ ուզում հակագովազդ անեմ, սակայն իմ ծանոթների միջոցով նույնիսկ ճշտել եմ, որ Բառնաուլում վաճառվող(ստեղի արժեքով 5600 դրամ) կոնյակը այնքան էլ չի փայլում որակական հատկանիշով: Այսինքն ԼԱՎ ԳՈՎԱԶԴԸ ԿՎԱՃԱՌԻ ՆՈՒՅՆԻՍԿ կներեք արտահայտությանս համար ՇԱՆ ՄԱԶ:))))

      May 26, 2010 at 6:15 am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s