Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Creative Bridges

Գովազդի հետ ոնցվոր թե կապ չունի,  բայց մարդիք մտածում են ու իրենց սովորական լուծումներ պահանջող խնդիրներում կրեատիվ լուծում տալով  դարձնում են տեսարժան վայր ու գովազդում զբոսաշրջիկների շրջանում:  Օրինակ` Լոնդոնում,  հենց Թեմզայի վրա անցկացված հետիոտնի հավաքովի կամուրջը

Կամուրջի ճարտարապետն  է Թոմաս Հեթերվիքը:  Որպեսզի ավելի լավ պատկերացնենք,  youtube-ում գտա  կամուրջը` գործի մեջ…Հիացե’ք…

Շարունակելով թեման  էլի ման եկա կրեատիվ կամուրջներ ու ահագին լավ հետաքրքիր կոնցեպցիաներ եմ գտել…Ներկայացնում եմ ձեր դատին…

“Հենդերսոնյան քամիներ” կամուրջը,  գտնվում է Սինգապուրում,  Հենդերսոն գետի վրայով 9 կմ հատվածով իրար է միացնում  Mount Faber Park-ը և Telok Blangah Hill Park-ը:

“Աիոլա կղզի” կամուրջ-ատրակցիոն-բար-ռեստորանը գտնվում է Ավստրիայում,  Մուր գետի վրա: Կառուցվել է 2003 թվին ու մինչև հիմա այցոլուների քանակը արդեն հասել է 30 000 000 մարդու:

Բա որ ներսից նայեք…

Հաջորդ ցնցող կամուրջը, որ ուղղակի սպանում է, Թայլանդի լեռնային ծովափին է,  700 մետր բարձրության վրա …Ուղղակի հիացեք…

Հաջորդ ճարտարապետական ցնցող կառույցը` դա Գերմանիայում 918 մետրանոց Էլբա գետի վրայի Ջրային կամուրջն է, որի միջոցով հատվում են Էլբա գետը և Միդլենդ ջրանցքը` ԱՌԱՆՑ ՋՐԵՐԻ ՄԻԱԽԱՌՆՎԵԼՈՒ:

Օկտավիո Ֆիաս դե Օլիվեյրա կամուրջը Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքում հիրավի կարող է համարվել ճարտարապետական մտքի գլուխգործոց:

Ու ներկայացնում եմ իմ ամենասիրած կամուրջը` Սեուլի ջրային շատրվաններով կամուրջը Հան գետի վրա, որը կառուցվել է վերջին տարիներին, ամենայն հավանականությամբ Սեուլի ձմեռային օլիմպիադայի ժամանակ բավականին զբոսաշրջիկներ ներգրավվելու համար:

Ու որպեսզի ավելի հասկանալի լինի նաև վիդեոն:)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s