Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Pepsi:Refresh Your World

Pepsi-ն էլի իր Ոճի մեջ է ու էլի  բազմամիլիոնանոց գովազդային արշավներ է կազմակերպում ֆուտբոլային թեմաներով…

Սակայն միշտ չի որ հաջողվում է տվյալ գովազդային արշավը:   Օրինակ վերջինը` ֆուտբոլային աստղերի Կակաի, Դրոգբաի, Արշավինի, Անրիի ու Տորեսի մասնակցությամբ մասնավորապես իր միջակությամբ ուղղակի հիասթափեցրեց…

Ու ընդհանուր պրոմո պոստերը,   որը իդեպ “փայլում է” իր դիզայների ՏաղանդավորՖոտոշոփի իրականացմամբ:  Ասա այ տնաշեններ,  էդքան միլիոններ եք ծախսել, մի հատ նորմալ ֆոտոշոփ իմացող ճարեիք էլի…

Միակ հետաքրքիրը տվյալ ակցիայում անվանումն է`  “Pepsi-Refresh your world”!!!

Ակցիան նաև ունի բարեգործական նպատակ ու սկզբնական շրջանում հիմնականում ուղղված էր Աֆրիկյան աղքատ երկրներում կյանքի կենսամակարդակը բարձրացնելուն, որի համար առաջարկներ ու նախագծեր ընդունվում են օնլայն,  սակայն հետագայում որոշվեց որ առաջարկները կլինեն բազմաբնույթ:   Բացվել է պաշտոնական  բլոգը,  որն ինչ որ չափ իմաստային առումով նման է Հայկ Ակարմազյանի բլոգին:    Ակցիային  անդրադարձել են նույնիսկ Grammy Music Awards-ի կազմակերպիչները,  քանի որ արշավը ուղղակիորեն կապված էր  հայտնի  ռեփեր  Akon-ի  հետ:   Նա էր արշավի երաժշտական մասի հեղինակը ու նկարահանվել էր պրոմո  հոլովակում :

Ինչևէ  …մեծ  ծախսեր` անհամեմատ ցածր  արդյունք…

Թող գան հայերից սովորեն  մինիմալով-մաքսիմալին հասնելու ԱՐՎԵՍՏԸ 🙂

4 responses

  1. Հայկ Ակարմազյան

    Համամիտ եմ, գիտես դա նրանից է, որ մենք այդքան գումարներ չունենք, դրա համար էլ ստիճված խելոք ենք գործում:

    Բայց դե, գողանում են գողանան, ինչ անենք դատի տանք՞

    February 28, 2010 at 6:26 pm

    • Հայկ ջան, ճիշտն ասած սկզբում ես էլ մտածեցի, հետո տեսա որ կարանք օգտվենք իրանց ցփնած փողերից:ՃՃՃ Իրանք գաղափարը լավ լինելու դեպքում ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ են, այսինքն վենչուրային կազմակերպության նման բան են սարքել, ու ամենակարևորը` գնահատվում է օնլայն: Այսինքն մենք ամեն օր մի գաղափար կարող ենք դնել ու միահամուռ ուժերով գնահատել: Ինչ կասես?:)))

      March 1, 2010 at 5:27 am

      • Հա, մոռացա ասեմ, գաղափարը պետք է լինի կյանքի դրական վերափոխմանն ուղված այլ ոչ թե մենակ գումար վաստակելուն:

        March 1, 2010 at 5:31 am

  2. Նույն PEPSI-ն ՄԻ ՓԵՇ փողա տալիս մարդկանց ով ինովացիոն ու նոր իդեաներ ա տալիս BRAND -ի զարգացման ու տարածման հետ կապված:

    Creative –> $$$

    Իրանց մոտ մի քիչ մառազմային ա գովազդ ի երևույթը,
    հետո ԿՌՈՒՏՈՅ երեվալու ցանկությունա դրդում
    ՄԼՅՈՆՆԵՐԸ չխնայելուն:

    Տա աստված մի օր PAPSI -ին իր մարկետինգը աութսորս անի մեզ :ՃՃ

    March 1, 2010 at 8:04 am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s