Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Թե ինչ եղավ հետո, երբ ստարշինեն ինձ կանչեց կապտյորկա…:)))

Մի օր գնացել էի բանակ ծառայելու…..

Դե, ինստիտուտից հետո էր…գնացել էի ազգի համար պարտքս կատարեի ու գաի հասնեի իմ տնեցիքին…:)))    Կյանքս դասավորվել էր…artak svyazist ….ու առանց ծանոթ-բարեկամ-փող դվիժենիի տարան Արտաշատի Կապի Ուսումնական Գումարտակ: Պետքա մի վեց ամիս ստեղ մնաինք, սովորեինք կապավորի գործը ու յալլա զորքեր….Դե որպես բարձրագույն ավարտած ինձ ու մեր կուրսից մի քսան հոգու քցին առաջի վաշտ, որի հրամանատարը մայոր Ջամբոն էր, վաշտի ավագը` Առմագեդոնը: Հիմա ավելի մանրամասն ասեմ էս երկուսի մասին:

էս Ջամբոն կռված էր ու դեմք էր Արտաշատի մասշտաբով , հարց մարց էր լուծում ու կամանդիր պալկայի ընկերն էր ու թքած ուներ կամանդիր պալկայի վրա:))))    Ինքը ռազվոդ գալիս էր հազարից մեկ ու մեկ մեկ շան հետ` Ջամբոյի, դրա համար էլ ածականը մնացել էր Ջամբո:)))) Մեկ էլ բեսամթ տփում էր սալդաթությանը որ չեպե էր լինում:)))    Դե Առմագեդոնն էլ  Ջամբոի կոպյան  էր, մենակ մի բան էր առավել` Առմագեդոնը տուն չէր գնում, իրա երեխեքը գալիս Էին չաստ` հորը տենալու!!!

Ուրեմն  մի օր որ արդեն երեք օրվա ծառայող էի, մեր վաշտի սաղ սերժանտներին տարել էին կառաուլ նարյադի, պետքա վաշտում հերթապահ նշանակվեր, ստարշը սաղին շարեց ու ինձ բա թե. “Ամերիկանեց (չգիտեմ խի, բայց ինձ ասում էր ամերիկանեց), էսօր դու վաշտի հերթապահ էս ու իրեք գորիսցիք էլ քեզ դնեվալնի”! Խառնվա իրար ու սաղ վաշտն էլ հետս…առաջին անգամ կուրսանտին վաշտի հերթապահ էր նշանակել… Վերջը ասի էդա, վրես աշկ ունի (ակտիվ էի ու մի երկու անգամ կռիվ բան էի արել, ուղղակի խելոք էի ու չէի բռնվել,  բայց սաղ գիտեին),  ու կեղտա բռնելու- ինձ ցբխի:)))))))     Վերջը գիշերը նորմալ անցավ, հաջորդ օրը առավոտյան տենց տասի կողմերնա, սաղ վաշտը դասարանում ուստավա կռծում, ես միջանցքում հերթապահի բիռկեն վրես ֆռֆռում եմ, նայում եմ դնեվալնիները նորմալ ծառայություն տանեն, մեկ էլ մի գրաժդանսկի մարդ մտավ վաշտ ու պրյամոյ կապտյորկա` ստարշի մոտ: Ասի հեսա կգժվի ու….մեկ էլ կապտյոռկից գոռումա .

-Ամերիկանեց….ամերիկանեց….հլը արի ստե արա…..!  Խաչակնքվեցի ու մտա կապտյոռկա!  Ստարշը նստածա մահճակալին, էդ մարդը սեղանի մոտ, սեղանին մի հինգ շիշ պիվայա ու ստարշը կիսաձայն ասեց.”Կգոռաս չեմ ավլի!!!’,- ասեց ու ձեռի փեդի կտորով կապտյորկի դարակներին դըը~~~խկ ու գոռաց . “Արա այ Ամերիկանեց, հլը ավլի:)))” :  Կապտյորկիր դուռը բացա, բայց ոչ մեկ ռիսկ չի անում մոտենա նայի, ես էլ շվարած կայնել եմ ու մեկ էլ ստարշը էլի կիսաձայն. “Այ տուպոյ Ամերիկանեց, պիվեքը բաց ու գոռա չեմ ավլի”:  Նոր գլխի ընկա, ու մոտեցա սեղանին, երկու շիշ պիվեն ձեռիս բանալիներով բացեցի ու գոռում եմ.”Չե, չեմ ավլի”:    Էս ստարշը մյուս կողմից թե.”Բա ուրիշ ավլողներից ինչով ես լավ այ կազյոլ” ….. ու թրախկ….փեդով  պոլկեքին, ու ես էլ խնդալս գալիսա ու խնդալով վոր ասում եմ չեմ ավլի ստացվումա լացակումած ձեն, ու ստարշնել կիսաձայն թե բա.”Մի շիշ էլ բաց դու խմի”:))))    Ես մի պահ կարկամեցի, ապա ինձ հավաքելով բացեցի Կիլիկիայի շիշը ու չերեզ գոռլիշկա մի շնչում:)))))   Արագ խմելուց ու էդ սիտուացիայից կարմրեցի ու ստարշնել էլի թխկցնումա փեդերով ու ես էլ մտել եմ դերի մեջ`ախ ու վախ եմ գոռում……:)))))

Վերջը կապտյորկից դուրդ եկա կարմրած ու թեթև օրորվելով…Միջանցքում կանգնած են սաղ վաշտի տղերքը, սառած հայացքներով նայում  էին վրես ու իրենց հայացքներում տեսնում էի անկեղծ կարեկցանք…Մինչև էսոր էլ սաղ գիտեն թե ստարշը ինձ տփելա:)))))))

7 responses

  1. Հայկական Թատերական Բանակ )))))

    January 24, 2010 at 12:09 pm

    • Նույնիսկ ուզում էինք ՈՒՀԱ-ի թիմ կազմակերպել:)))))

      January 24, 2010 at 12:22 pm

  2. Վայյյյյյյյյյյյյ..մեռա!!!! Գորիսցիների մոմենտը տենց հպանցիկ էր, ոնց հասկացա. բայց ոբշի պատմությունը բոց էր…

    January 24, 2010 at 6:35 pm

    • Վարդ ջան, ուրեմն մեր վաշտում կաին մոտ 20 հոգի գորիսի պետական մանկավարժական ինստիտուտից ու կայֆը գիդես որնա?:ՃՃՃՃ Իրանք ոնց որ առանձին պետություն լինեին, ոչ մի բանի հետ պրակտիկորեն կապ չունեին:ՃՃՃՃ Թելունց, Մալինցյան …..էլ չեմ հիշում, բայց հետաքրքիր ազգանուններ կաին: Մեկը կար, ահավոր լավ տղա էր, մի քիչ խեղճ-մեղճ էր, բայց որ մարդու հետ խոսում ես, հասկանում ես թե ինչ տիպիյա: Ափսոս իրանց հետ վաբշե կապ չունեմ:Չ Ու բոլորին ստարշը` Առմագեդոնը , ասում էր “Կյորես” :ՃՃՃՃՃ

      January 25, 2010 at 6:22 am

  3. Լավն էր Արտ ջան :ՃՃՃ բայց ինչ-որ ուշ ուշ ես գրում եղբայր իմ աչալուրջ…

    January 24, 2010 at 8:35 pm

    • Եղբայր իմ օնլայն, ահավասիկ մի մեծ պատճառ, որ ուշ ուշ է գրվում նյու փոսթ` երբ ժամանակ կա` մուսա չկա, իսկ երբ մուսա կա` ժամանակ չկա: Ուրեմն խմենք էն բանի կենացը, որ ժամանակն ու մուսան միշտ իրար հետ լինեն, կամ որ նույնն է ժամանակի հետ գնանք մուսայենց տուն խնամախոս:))))))

      January 25, 2010 at 6:27 am

  4. Ура нор пост?

    January 28, 2010 at 4:30 am

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s