Բլոգիզմ© Ապագայի գովազդ կամ գովազդը ապագայում…

Հովվերգություն…

Դա մի հրաշք բացատ էր…

Շրջապատված դարավոր կաղնիներով, ինչպես հունական ակրոպոլիս, կենտրոնում` արենայի վրա մի կոճղ, մամռակալած, սնկերով պատված, թավշյա, սակայն միևնույն ժամանակ լավ պահպանված: Արևմտյան կողմի երկու դարավոր կաղնիների հաստ բների արանքից արևի մայրամուտի վերջին ճառագայթներն էին հորդում, լցվում բացատ, թափվում բացատը ողողող դաշտային կակաչների իրիկնաժամին փոքր ինչ թեքված աչիկների վրա, հպվում դրանց, թափվում ցած և կարծես անէանում արևելյան կողմի սաղարթախիտ ծառերի մեջ:Մեղմ զեփյուռը մտնում էր դարավոր կաղնիների պսակների տակ պատսպարված նորատունկ սոսիների տերևների մեջ, իսկ տերևները սկսում էին քիչ առաջ ընդհատված սոսափյունը, որը միախառնվելով դեղձանիկների ու սոխակների անուշ երգին, դառնում էին մի հրաշք սիմֆոնիա….Եվ կարծես այդ զորեղ սիմֆոնիայի դիրիժորն էլ հենց ինքն էր `ՄԱՅՐ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ: Ու համասփյուռ մեղեդուց այդ զորեղ դիրիժորի խմբավարային փայտիկի սլացիկ շարժումը համահունչ սիմֆոնիայից առանձնացնում էր մի մեղմ…պռթոց….

Մի գզգզված մազերով, հովվական հագուստով տասներկու-տասներեք տարեկան գյուղական տղա պպզած էր կոճղի մոտ:

Նա ԼՈՒԾ էր…

3 responses

  1. Kanach

    Kanach, karmir, Ciranaguyn

    May 27, 2009 at 10:02 am

  2. Kanach karmir shorers hagel em…:))))

    May 27, 2009 at 10:38 am

  3. Aghunik

    Artak jan du karkarun banastexc kdarnas!!!!!!

    June 5, 2009 at 12:50 pm

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s