Առաջին դեպքում շատ հեշտ է կողմնորոշվել, այսինքն գովազդային մեսիջը հստակ ասում է որ այսինչ բրենդի այսինչ ապրանքը գոյություն ունեցող կատեգորիայում, հենց քեզ համար ամենահարմար ընտրությունն է: Ավելի բարդ է երկրորդ դեպքում, երբ գովազդը նայում ես, բայց միայն 4-5 անգամ անալիզ անելիս նոր կողմնորոշվում ես Գովազդի իմաստը: Այս ենթատեքստում առանձնանում է երկու թեմա` սեքս և հումոր: Առանձնապես հիշվող է նաև երկու թեմաների սիմբիոզը, երբ գովազդի մեջ վաճառվող ապրանքը “խեղդվում” է սեքսի ու հումորի տակ: Թեթև համացանցային ուսումնասիրությունից հետո ներկայացնեմ մի քանի գովազդի օրինակ, որոնցում ակտուալ է սեքսի ու հումորի թեման: Հենց այս թեմաներն են, որ հետագայում գովազդին տալիս են վիրուսային էֆեկտ: Թերևս արժե նաև նշել, որ այն ապրանքանիշերը, որոնք ուղղակիորեն կապված են sex-ի հետ, օրինակ պահպանակները, սովորաբար հենց հումորի վրա են շեշտադրում: Օրինակ`
Արդեն երկրորդ տարին է Playboy աքմսագիրը և Хортица ընկերությունը համատեղ թողարկում են “նյու” ոճի օրացույցեր: Անցյալ տարի նույն մոդելին ընկերությունները մերկացրեցին 12 անգամ, սակայն այս տարի Playboy-ի արխիվներից պեղվեցին մոդելների նկարներ, որոնք հիմնականում բնության ֆոնի վրա են: Ըմբոշխնենք:)
Սկսած 1999 թվականից Victoria’s Secret հանրահայտ բրենդը իր գովազդային հոլովակների մեջ օգտագործում է ոչ միայն սուպերմոդելների, այլև այդ սուպերմոդելների կերպարներով….հրեշտակների: Անցյալ տարվանից Victoria’s Secret-ի գովազդների նկարահանումը վստահվեց աշխարհահռչակ ռեժիսյոր, “Տրանսֆորմերներ”, “Պերլ Հարբոր” և “Արմագեդոն” ֆիլմերի ստողծող` Մայքլ Բեյին: Հոլովակներում նկարահանվել են այնպիսի մեգամոդելներ, ինչպիսիք են Ադրիանա Լիման, Քենդիս Սուոնփոլը, Շանել Իմանը, Էռնի Խեզերտոնը, Կացիյա Զինգերեվիչը, Լիլի Օլդրիջը և Ռոզի Հայթինգթոն-Ուայթլին, ով էլ ի դեպ հենց “Տրանսֆորմերներ-3″ ֆիլմի գլխավոր դերակատարն է եղել: Գովազդը նկարահանված է ֆիլմի թիլլերի ոճում ու իհարկե օգտագործվում են սպեցէֆեկտներ, ուղղաթիռներ, պայթյուններ և իհարկե Հրեշտակների թևերով Մեգամոդելներ:
Գովազդային շարքը կոչվում է «One Gift. A Thousand Fantasies»/”Մի նվեր: Հազարավոր ֆանտազիաներ:”
Բելգիական Mortierbrigade գործակալությունը Studio Brussels ռադիոյի համար նկարահանել է համարձակ հոլովակ: Հոլովակը կոչվում է «Life is music»/«Կյանքը- երաժշտություն է» և հիմքում ընկած է այն գաղափարը, որ երաժշտությունը կարող է անճանաչելիորեն փոխել մարդու կյանքը: Հոլովակում հումորով ու շատ ուղիղ ցույց է տալիս թե երաժշտությունը ինչի է վերածումհասարակ sex-ը:)))
Recent Comments