Pepsi և Cola հանրահայտ բրենդերի պատերազմը շարունակվում է: Դրա վառ ապացույցն է ժամեր առաջ համացանցում հայտնված մի գովադային սփոթ: Բոլորս հիշում ենք Կոլայի “Տոներ են մոտենում” հոլովակների հաջող արշավները և Սանտա Կլաուսի կերպարի հաջող կիրառումը բոլոր հիմնական սփոթերում: Բայց ինչ է խմում Սանտա Կլաուսը արձակուրդների ժամանակ? Դիտեք հոլովակը, հետո կխոսենք:)))
Պարզվում է, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնին առաջին անգամ պլաստիկ վիրահատության պատճառ է դարձել …գովազդը: Հիմա ավելի մանրամասն. 80-ականների կեսերին NEW GENERATION շարքով սկսեց հանդես գալ Pepsi-ն ու գովազդային հոլովակների միշարք նկարեց փոփ Արքայի մասնակցությամբ: 1984 թվականի Հունվարի 24-ին, 3000 հանդիսականներով լեցուն դահլիճում նկարահանվում էր Pepsi-ի հերթական գովազդը, որի ժամանակ պիրոտեխնիկների թերացման պատճառով սալյուտները շուտ են վառվում ու պայթյունը տեղի է ունենում հենց Ջեքսոնի գլխի վրա, որի արդյունքում դեմքի վրա երկրորդ ու երրորդ կարգի այրվածքներ է ստանում: Առաջին անհաջող պլաստիկ վիրահատությունը, որի հետևանքների վերացման համար Ջեքսոնը դիմեց երկրորդ, երրորդ պլաստիկ վիրահատությաններին, հիմք դարձան վիրահատությունների ու ցավազրկող միջոցների հաճախ օգտագործմանը: Հետաքրքիր բացահայտում էր, համենայն դեպս գոնե իմ համար`
Այս տարվա սկզբին Pepsi մեգաբրենդի համար TBWA/Chiat/Day գործակալությունը թողարկել էր 1995 թվականին նկարահանված հոլովակի նոր տարբերակը, այսպես ասած ռիմեյքը, որին անդրադարձել էի բլոգումս: Օրերս համաշխարհային Youtube ցանցում հայտնվեց նույն գործակալության կողմից նկարահանված հոլովակի շարունակությունը, որի սյուժեն զարգանում է շատ դինամիկ: Հոլովակում նույն դերասանները` Cola-ի ու Pepsi-ի ներկայացուցիչները “պատերազմում” են սուպերմարկետում ամենալավ դասավորության համար: Ու Cola-ի դասավորությունը թվում է թե հաղթանակում է, սակայն հանկարծակի հայտնվում է…ավելի լավ է դիտեք ինքներդ:)))
Մոտ մեկ ամիս առաջ համացանցում հայտնվեց Պեպսիի նոր վիրուսային հոլովակը, որը հանդիսանում էր 1995 թվականին նկարված դասական դարձած հեռուստասփոթի թարմացված տարբերակը` այսպես ասած Ռեմեյքը:
Պեպսիի ու Կոլայի մշտական պատերազմի մասին գիտեն բոլորը, բայց ագրեսիվ գովազդային քաղաքականությամբ ավելի աչքի է ընկել Պեպսին, ու առավել հաճախ համարձակ հարձակումներ ունեցել Կոլայի վրա: 1995 թվականին եթերում հայտնված գովազդի սյուժեի հիմքում ընկած են երկու ֆիրմաների առաքիչների շփման ընդհանրությունները` երաժշտությունից մինչև PEPSI!!!:) Ու բանը հասնում է ծեծկռտուքի, երբ Պեպսիի առաքիչը հետ է պահանջում իր Պեպսին:) Հիմա դիտեք այդ TV Spot-ը.
Նոր վիրուսը հանդիսանում է նույն սյուժեով 2010 թվականին նկարված հոլովակ, որը հեռուստատեսությամբ ՉԻ ՑՈՒՑԱԴՐՎԵԼՈՒ: Այդ դեպքում էլ կռիվը սկսվում է նրանից, որ Պեպսիի առաքիչը նկարում է Կոլայի առաքիչին New PEPSI MAX խմելիս ու միանգամից տեղադրում հոլովակը youtube:)
Արդեն քանի օր է սկսեց ինետում շրջանառվել Պեպսիի ֆուտբոլային թեմայով հոլովակը: Նախորդ փոսթում մանրամասն նշել եմ Պեպսիի նոր ակցիայի մասին, որի վերջնական արդյունքը` հոլովակը Akon-ի երգի հիման վրա: Սյուժեն լավն էր` մի շարք ֆուտբոլիստներ գնալով աֆրիկա ինչ որ գյուղակի երեխաներին առաջարկում են ֆուտբոլ խաղալ: Թե ինչ եղավ հետո դիտեք ինքներդ…:) Միայն ասեմ, որ Դրոգբան գոլ խփեց հենց իր դարպասին:))))))
Նշեմ նաև որ հոլովակը թաքնված հայտ էր 2010-ին Աֆրիկա մայրցամաքում անցկացվելիք Ֆուտբոլի Աշխարհի Առաջնության ընթացքում անակնկալներ մատուցելու մասին…:)
Recent Comments