Ինչ է թաքնված գրիմի (տոնալ քսուք) տակ:)
Ամերիկյան Dermablend Professional կանացի կոսմետիկա արտադրող ընկերությունը յուրօրինակ պրեզենտացիա է արել իր արտադրանքի համար: Տոնալ քսուքների րոպեյուկեսանոց հոլովակում նկարահանվել է մոդելային բիզնեսի ամենացայտուն աստղերից մեկը` Ռիկ Ջենեստը` Զոմբի Տղա մականունով, ում մարմնի 80%-ից ավելին պատված է դաջվածքներով: Շատ հետաքրքիր վիրուս է ստացվել, որը մեկ ամսից էլ կարճ ժամանակում դիտել են ավելի քան երկու միլիոն մարդ: Գնահատեք:)
Իսկ այստեղ կարող եք դիտել նկարահանման աշխատանքները: Ի դեպ Զոմբի Տղան առաջին անգամը չի, որ մասնակցում է գովազդային հոլովակների նկարահանումներին:
November 11, 2011 | Categories: Fashion, Viral ads | Tags: advertisement, creativ ads, Fashion, TV spot, viral ads | Leave A Comment »
«The Kaleidoscopic Fashion Spectacular»
Նորաձևության թեման շարունակելով, ներկայացնեմ այս Օգոստոսի 18-ից լույս 19-ի գիշերը Նյու Յորքում “Mother NY” գործակալության հետաքրքիր ակցիայի մասին:) Standart Hotel-ի հարավային մասի 155 համարներում տեղադրվել էր LED լուսադիոդային լուսարձակներ և 66 պարողներ յուրաքանչյուր երկրորդ համարում, ապա նաև կենդանի էլեկտրոնային երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ ուղիղ 20 րոպե ցնցում էին Նյու Յորքի բնակիչներին ու հյուրերին:)
August 21, 2010 | Categories: creative, Interactive Bilboards, Street art, Viral ads | Tags: creativ ads, Fashion, viral ads | Leave A Comment »







Recent Comments