2011 թվականի Փետրվարի 11-ին Սան Պաոլոյում աշխարհահռչակ ֆուտբոլիսն Ռոնալդոն հայտարարեց, որ այս տարի պաշտոնապես կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան: Երկու օր առաջ կայացավ Ռոնալդոյի վերջին խաղը Բրազիլիայի հավաքականի կազմում, որով և պաշտոնապես ավարտվեց Ռոնալդոյի կարիերան: Արգենտինական F/Nazca Saatchi & Saatchi գործակալության կրեատիվչիկները շուտվանից պատրաստել էին Նայքի գովազդային հոլովակը և սպասում էին պաշտոնական խաղին, որ թողարկեն այն: Հոլովակը Ռոնալդոյի մասին է: Սկզբում չհասկացա գաղափարը, սակայն երկրորդ անգամից գտա “ֆիշկեն” :Ճ Փաստորեն Բրազիլիայում Ռոնալդոյին համարում են Հիսուս Քրիստոսին հավասար, քանի որ ժամանակները թվագրվում են էսինչ թվական Հիսուս Քրիստոսի ծննդից առաջ կամ հետո:Ճ Սպոթը տենց էլ կոչվում է “Ռոնալդոյից առաջ/հետո” !
Nike ընկերությունը պարբերաբար “ՍԻՐՈՒՄ Է” անդրադառնալ ֆուտբոլային “աստղերին” : Անդրեաս Ինիեստայի պարապմունքա-խաղային հոլովակը համացանցում տեղադրված հոլովակը տարածվել է բավականին արագ: Հինգ օրում հոլովակը youtube պորտալում հավաքեց ավելի քան 85 000 ցուցադրում:
XXL սպորտային բրենդը վերջերս թողարկել է հետաքրքիր գովազդային հոլովակ , որի մեջ մարդիկ վերածվում են …Պանկերի:) TV սփոթը նկարահանել է Schjarven Oslo գործակալությունը և կոչվում է “Պանկերը”: Հիմնական իմաստը կայանում է նրանում, որ հասարակ մարդիք, ովքեր կրում են XXL հագուստը, վերածվում են Պանկերի` սուր զգացողությունների ու էքստրեմալ տրյուկերի ձգտող: Կարծում են հետաքրքիր դրայվով հոլովակ է ստացվել:
RedBull աշխարհահռչակ էներգետիկ ըմպելիքը ամեն անգամ հիացնում է իր խելահեղ մտահաղացումներով ու ամենակարևորը դրանց տաղանդավոր իրականացմամբ: Ժամանակին խոսել ենք RdBull-ի 3D անիմացիոն սնոուբորդ շոուի մաին: Օրերս RedBull-ի youtube էջում հայտնվեց մի նոր տեսահոլովակ աշխարհահռչակ վելոտրյուկաչ, շոտլանդացի Դեննի ՄակԱսկիլի մասնակցությամբ, որտեղ ամենաանհավանական ու անանցանելի տեղերով հեծանիվով տրյուկներ է անում: Հոլովակը կոչվում է «Way Back Home»/«Ճանապարհ դեպի տուն», որտեղ Դեննին ուղևորվում է Էդինբուրգից հարազատ Սքայ քաղաքը:
Սովորական դեպք? Ադիդաս ընկերությունը Հոլանդական Այաքս ակումբի նոր մարզահագուստն է ներկայացրել, իսկ ակումնբի ղեկավարությունը այն փորձել է ավելի մասսայական միջոցառումների միջոցով ներկայացնել: Ֆլեշ մոբ կամ ուղղակի ֆուտբոլային իրարանցում Ամստերդամի կենտրոնում: Կազմակերպիչ` TBWA agency:
Recent Comments