RedBull աշխարհահռչակ էներգետիկ ըմպելիքը ամեն անգամ հիացնում է իր խելահեղ մտահաղացումներով ու ամենակարևորը դրանց տաղանդավոր իրականացմամբ: Ժամանակին խոսել ենք RdBull-ի 3D անիմացիոն սնոուբորդ շոուի մաին: Օրերս RedBull-ի youtube էջում հայտնվեց մի նոր տեսահոլովակ աշխարհահռչակ վելոտրյուկաչ, շոտլանդացի Դեննի ՄակԱսկիլի մասնակցությամբ, որտեղ ամենաանհավանական ու անանցանելի տեղերով հեծանիվով տրյուկներ է անում: Հոլովակը կոչվում է «Way Back Home»/«Ճանապարհ դեպի տուն», որտեղ Դեննին ուղևորվում է Էդինբուրգից հարազատ Սքայ քաղաքը:
Red Bull-ը , ինչպես միշտ իր էքստրիմ-փրոմոշններով զարմացնում է: Այս անգամ սնոուբորդով թռիչքային տրյուկերը զուգակցվել է ЗD անիմացիայով: Նախագիծը անվանվում է «Red Bull Off The Planet»/«Ռեդ Բուլ` Պոկվելով Երկրից»: Երկու հարթակների միջև հսկայական փուչիկի վրայով մարզիկները ճախրում են , իսկ պրոյեկտորը անհավանական պատկերներ է ցուցադրում անհարթ մակերևույթների վրա: Թե ինչ է ստացվել, դատեք ինքներդ:)))
Recent Comments