Rebranding առանց “Շուխուրի”:)
Օրերս ռուսական ”Евросеть” ընկերության կայքն նայելիս նկատեցի, որ կայքը կորդինալ փոխվել է: Հին կայքը չգիտես ինչի ինձ ավելի շատ է դուր գալիս, սակայն նոր կայքը կարծես թե ավելի ֆունկցիոնալ է:
Կայքի հարցերը առանձնակի չեն հետաքրքրում, սակայն հենց կայքից սկսվեց այն բացահայտումը, որ եղավ իմ համար: Պարզվեց, որ ”Евросеть” ընկերության “станции Полежаевской” հասցեի նոր խանութ-սրահի արտաքին ցուցանակը բոլորովին “ԱՅԼ” է:
Ինչ է սա, սրահի ղեկավարի ինքնագործունեություն թե նոր ReBranding?
ReBranding or NoReBranding? Starbucks!!!
Ուղիղ 40 տարի առաջ Սիեթլ քաղաքում երեք “Կոֆեման” էնտուզիաստ ընկերներ` անգլերենի դասատու Ջերրի Բոլդուինը, պատմության դասատու Զև Սիեգալը և գրող Գորդոն Բուքերը հիմնադրեցին “Սթարբաքս” սուրճի առաջին խանութ սրճարանը, որտեղ սկսեցին վաճառել հատիկավոր սուրճ: Նախնական կապիտալը կազմում էր այն ժամանակների համար համեմատաբար փոքր գումար` յուրաքանչյուրը ներդրեց 1350 դոլար և պարտքով վերցրեցին ևս 5000-ը: Սրճարանը անվանվեց “Starbucks” Հերման Մեյլվիլի ամենահայտնի վեպի` Մոբի Դիկ-ի հայտնի հերոսի անվան հիման վրա, ով բավականին հաճախ սուրճ էր ըմպում:
Լոգոն էլ ընտրվեց երկպոչանի ջրահարսի պատկերը, որը խորհրդանշում էր, որ սուրճի հատիկները բերված են շատ հեռվից: Չնայած որ 40 ամյակը հոբելյանական չի համարվում, այնուամենայնիվ ժամանակին համընթաց քայլելով Սթարբակսի ղեկավարությունը փորձեց լինել ինտերակտիվ և սիրելի սուրճի բոլոր “թեր և դեմ” կողմերը բացահայտել կայքի միջոցով:
http://www.starbucks.com/preview հնարավոր է հայացք ուղղել Սթարբակսի ապագայի, միջոցառումների, մենյուի և ինչու չէ, նաև լոգոյի նորացված տարբերակի վրա: Ի դեպ լոգոն 2011 թվականի տարբերակով արդեն հրապարակվում է օնլայն ռեսուրսներում, բայց Սթարբակսում չեն շտապում կատարել ռեբրենդինգ, խուսափելու համար միայն Ամերիկային յուրահատուկ ռեբրենդինգային սխալներից, ինչը կատարվեց GAP-ի հետ անցյալ տարի Սեպտեմբեր-Հոկտեմբեր ամիսներին:








Recent Comments