Ներկայացնեմ մի գովազդային պատերազմի պատմության նորագույն մի էջ ևս: Էս Cola-ենք նկարահանել և թողարկել են հատուկ կայք ու գովազդային արշավ, որտեղ որոշվում է թե ով պետք է հասնի անապատային օազիսին՝ Coca Cola-ին: Կայքում user-ներն են ընտրում, թե ում առաջինը կհասնի հրաշք ըմպելիքը: Իսկ կայքի թողարկման համար նկարահանվել էր նախնական հոլովակը՝
Էս Pepsi-ենք էլ, բռնում մեյքինգ օֆ են սարքում, որտեղ կոլայի գովազդի մեջ նկարահանվող մարդիկ pepsi-ի վենդինգ ապարատի մոտ “պատերազմ” են սկսում:) Գնահատեք՝
Pepsi-ենց խորամանկությունը կայանում է նրանում, որ հոլովակը դնում են #CokeChase հեշթեգով, որը հենց Coke-ի հեշթեգն էր:)))
Պարզվում է, որ փոփ արքա Մայքլ Ջեքսոնին առաջին անգամ պլաստիկ վիրահատության պատճառ է դարձել …գովազդը: Հիմա ավելի մանրամասն. 80-ականների կեսերին NEW GENERATION շարքով սկսեց հանդես գալ Pepsi-ն ու գովազդային հոլովակների միշարք նկարեց փոփ Արքայի մասնակցությամբ: 1984 թվականի Հունվարի 24-ին, 3000 հանդիսականներով լեցուն դահլիճում նկարահանվում էր Pepsi-ի հերթական գովազդը, որի ժամանակ պիրոտեխնիկների թերացման պատճառով սալյուտները շուտ են վառվում ու պայթյունը տեղի է ունենում հենց Ջեքսոնի գլխի վրա, որի արդյունքում դեմքի վրա երկրորդ ու երրորդ կարգի այրվածքներ է ստանում: Առաջին անհաջող պլաստիկ վիրահատությունը, որի հետևանքների վերացման համար Ջեքսոնը դիմեց երկրորդ, երրորդ պլաստիկ վիրահատությաններին, հիմք դարձան վիրահատությունների ու ցավազրկող միջոցների հաճախ օգտագործմանը: Հետաքրքիր բացահայտում էր, համենայն դեպս գոնե իմ համար`
Այս ամառվա “Ամենասառը” պարտիզանական գովազդը runet-ում հայտնված Pepsi-ի գովազդն էր, որտեղ լողափին հայտնված սառույցից սառնարանի միջի pepsi-ներին հասնելու համար պետք էր հալեցնել սառույցը ձեռքերով, ոտքերով, կրծքերով ու նույնիսկ հետույքով:))) Դե ինչ, դու պատրաստ ես հաղթահարել շոգը?:)))
Recent Comments