Մեծ բրիտանիայում չորս դռնանի Mini -ի պրոմո ակցիայի շրջանակներում կրեատիվ լուծումներով հետաքրքիր ինտերակտիվ գովազդ է տեղադրվել քաղաքում: Միանգամից 8 քաղաքում տեղադրված մեքենայի կողքի տեսախցիկի միջոցով հնարավոր էր վիդեո նկարահանել, թե ինչպիսի տեսք կունենա մարդ եթե “խցկվի” մեքենայի մեջ: Նկարահանված վիդեոն հնարավոր էր մի քանի րոպե անց տեսնել Mini-ի պատուհանին, իսկ հենց տեղում տեղադրված համակարգիչներից հնարավոր էր կիսվել սոց ցանցերում:
Հենց այսօր youtube վիդեպորտալում հայտնվեց երկու հետաքրքիր գովազդային Թիզեր: Կարծես թե կապ չունեցող բաներ են` մի “Ուժեղ” տնային տնտեսուհի և մի ամբողջ չինական կամ ճապոնական ընտանիք հիացած նայում են մի կողմ ու այսքանով ավարտվում է գովազդի խաղարկային մասը, որը նկարահանված է slow motion-ով: Հանգուցալուծումը ժանրին բնորոշ մնում է անհասկանալի, սակայն վերջում գրվում է, որ շուտով լինելու է Mini vs. Monster գովազդային հոլովակը: Փորփրեցի ու գտա, որ սփոթը նկարվէլ է BSUR Amsterdam գործակալության կողմից: Սպասում ենք հիմնական գովազդին:)
Recent Comments