Ինտերակտիվ պատկերասրահ` Կլոդ Մոնե
Online promotion-ի շատ հետաքրքիր կայք են պատրաստել “Ֆրանսիական թանգարանների միության” համար, որտեղ ներկայացված է Կլոդ Մոնեի աշխատանքները և նկարների ու նրանց ստեղծման համառոտ պատմությունը : Սակայն հետաքրքրությունը կայանում է ոչ միայն նրանում, որ կայքում հնարավոր է Մոնեի նկարները մոտեցնել և մանրամասն ուսումնասիրել, այլև այն որ ինտերակտիվ է և համակարգչին միացված բարձրախոսի միջոցով հնարավոր է տարբեր կերպ ազդել նկարների վրա: Ինչպես? Օրինակ`

եթե համակրգչի բարձրախոսի դիմաց ծափ տաք, կամ համակարգչի կուրսորով շարժել կաչաղակների մոտ, ապա կաչաղակները կթռնեն: Կամ օրինակ

եթե փչեք միկրոֆոնի վրա, հողմաղացի թևերը սկսում են պտտվել: Ի դեպ կայքը հասանելի է լինելու մինչև 2011 թվականի Հունվարի 11-ը` “Ֆրանսիական Պատկերասրահների Միավորում”-ի կիսամյակի Կլոդ Մոնեյական շրջանակներում: Հետո հնարավոր է տեսնենք այլ հանրաճանաչ նկարչի գործերի ինտերակտիվ տարբերակը:)






Recent Comments