Մասսայական “Բարի” միջոցառումներ կամ T-Mobile-ի ֆլեշմոբերը:)))
Այսօր ուզում եմ ներկայացնել հեռահաղորդակցական աշխարհահռչակ ֆիրմայի` T-Mobile ի վերջին տարիների ամենահաջող ու ամենահետաքրքիր FlashMob-երը:
Ի դեպ, հենց Ֆլեշմոբային գովազդի կամ այս կերպ ասած սոցիալական գովազդի պատմության մեջ հենց իր մեծ ներդրումն ունի T-Mobile հեռահաղորդակցական ընկերությունը, որին գիտենք ամերիկայից բերած հեռախոսների վրայի լոգոյով ու հեռախոսների միջի գործարանային զանգով, որը իմիջիայլոց շատ անգամ ենք լսել “Սատանան կրում է PRADA”(The Devil Wears PRADA) հանրահայտ ֆիլմում`
Ներկայացնեմ միջոցառումները ըստ ժամանակագրության:)
Ֆլեշմոբ N1`
2009 թվի Հոնվարի 15-ին Լոնդոնյան մետրոյի ուղևորները Liverpool Street կայարանում ականատես եղան մի հրաշալի երևույթի: Շուրջ 350 մարդ մոտ 3 րոպե պարում էին ժամանակակից ու դասական երաժշտության պոպուրիի ներքո: Հոլովակը հավաքել է 30 000 000 դիտում:) Գնահատեք`
Ֆլեշմոբ N2`
2009-ի Ապրիլի 30-ին Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում կազմակերպվեց SING ֆլեշմոբը: Մասնակցեցին ավելի քան 13000 մարդ, բաժանվեց ավելի քան 2000 միկրոֆոն, իսկ միջոցառումը նկարահանվում էր 20-ից ավել տեսախցիկներով: Հավաքել է 5 000 000 դիտում:
Ֆլեշմոբ N3`
Կրկին տրանսպորտային հանգույց, այս անգամ Լոնդոնի Հիթրոու օդակայանի դիմավորման սրահ: 2010 -ի Հոկտեմբերի 27-ին կազմակերպվեց պարային-երգային դիմավորում:) Հավաքել է ավելի քան 9 000 000 դիտում:
Ֆլեշմոբ N4`
Երևի ամենացնդած ֆլեշմոբերից մեկը, որը իրականացրել է T-Mobile-ն: Ինչպես գիտենք այս տարի Բրիտանական թագաժառանգը ամուսնացավ և T-Mobile ընկերությունը չկարողացավ բաց թողնել հնարավորությունը մի լավ “ղժալ” թագավորական ընտանիքի վրա, իհարկե օրենսդրական թույլատրելի նորմերի մեջ:)))) Միջոցառումը նկարահանվել է 2011-ի Ապրիլի 13-ին և համացանցում տեղադրվել է արդեն Ապրիլի 15-ին: Հավաքել է 25 000 000-ից ավել դիտում:)
Ֆլեշմոբ N5`
Իմ ամենասիրած միջոցառումը, որ իրականցրել է իմ ամենասիրած գործակալություններից մեկի` Saatchi & Saatchi-ի Մադրիդյան ֆիլյալը, ներկայացնում է հանրահայտ Անգրի Բիրդս հանրահայտ խաղի “ՄԵԾԱԿԵՐՏ”-ը: 2011-ի Մայիսի 11-ին Բարսելոնա քաղաքի Տերրասա թաղամասում պատրաստվեց մեեեեեեեեեծ տնակներ, որոնք իրական “Կատաղած” թռչունիկներով քանդվում էին մարդկանց կողմից:Ճ Միջոցառումը ավելի շատ տոն էր, քան գովազդային Ֆլեշմոբ: Հավաքել է ավելի քան 10 000 000 դիտում:
Բոնուս:)))
T-Mobile Angry Birds Live – Behind The Scene







Recent Comments