2011-ի ամենահաջողված գովազդային արշավներից մեկը: Tesco HomePlus Supermarkets
Անցնում էի գովազդային կայքերի ռեվյուների վրայով ու հանդիպեցի մի արշավի, որը մինչ այժմ չէի տեսել: Հրաշալի կրեատիվը իրականացրել են Հարավային Կորեայում` Cheil Worldwide Կորեական գովազդային ընկերության կողմից: Խնդիր էր դրված գովազդել և ավելավնել HomePlus սուպերմարկետների ցանցի վաճառքները, որը Հարավային Կորեայում երկրորդ տեղն էր գրավում վաճառքներով:
Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ մարդիկ աշխատում են ու նույնիսկ շաբաթական մի օր ժամանակ չեն ունենում գնալ սուպերմարկետ գնումների:
Եզրահանգում 1` անհարաժեշտ է օնլայն վաճառել, ապա առաքել,
Եզրահանգում 2` պետք է մարդիկ տեսնեն ողջ տեսականին, առանց կայք մտնելու:
Եվ ինչ է առաջարկել գործակալությունը? Պատկերացնում եք, մարդիկ մետրոյի կայարանում գնացքի սպասելիս “կատարեն գնումներ”? Այո, հենց այդպես էլ արվել է: Մետրոյի կայարանում, իրական չափերով ապրանքների ու ցուցափեղկերի նկարներն են տեղադրվել և ամեն ապրանքի կողքին իրենց QR կոդը, որի միջոցով հաճախորդը կարող է համ ուսումնասիրել ապրանքը, որակը, արտադրման տարեթիվ և այլ տվյալները, համ էլ կատարել պատվեր:
Արդյունքում 130% վաճառքների աճ, 76% օնլայն գրանցումների աճ և որ ամենակարևորն է` HomePlus խանութների ցանցը դարձել է Հարավային Կորեայում համար 1 օնլայն խանութը:
January 5, 2012 | Categories: advertisement, Ambient | Tags: advertisement, Ambient, Cannes Lions, creativ ads, online promotion, viral ads | Leave A Comment »











Recent Comments